«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Միջկուսակցական կրքերն ԱՄՆ-ում

Միջկուսակցական կրքերն ԱՄՆ-ում
04.10.2013 | 22:52

ԱՄՆ հանրապետական կոնգրեսականների մի մասը պատրաստ է հրաժարվել բժշկական ապահովագրության օրենքի կասեցումից, որը ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի պատճառն է, և առաջարկում է մեծ համաձայնություն Սպիտակ տան հետ, որն ընդգրկում է բյուջետային բոլոր հարցերը և պետական պարտքի լիմիտի մեծացումը` հաղորդել է The Wall Street Journal-ը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները գտնում է, որ իմաստ չունի դաշնային կառավարության ֆինանսավորման վերականգնման բանակցությունները վերսկսել և անմիջապես անցնել պետական պարտքի լիմիտի մեծացմանը, որի ժամկետը լրանում է հոկտեմբերի 17-ին: Բեյները գտնում է, որ այս երկու հարցերը պետք է համատեղել և դեմոկրատների հետ համաձայնության գալ առավել մեծ օրակարգով: Ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի նախագահ Պոլ Ռայենը քննարկումներ է սկսել այդ հարցով: Ջոն Բեյները պաշտոնապես հայտարարել է, որ անթույլատրելի է համարում դեֆոլտը: Այնուամենայնիվ, արդեն չորրորդ օրն է կառավարությունը չի գործում և այդ փաստը օրեցօր առավել մեծ ներգործություն է ունենում ֆինանսական շուկաների ու տնտեսության վրա: Օբաման Բեյներին առաջարկում է դաշնային կառավարության ֆինանսավորման հարցը այլ պայմանների հետ չկապել: Նա գտնում է, որ Բեյները օրինագիծը քվեարկության չդնելով` խափանում է պետական կառավարման համակարգի աշխատանքը: «Հարցը քվեարկության դրեք և Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի հնարավորություն տվեք սեփական վճիռն ընդունել»,-ասել է Օբաման: Չորեքշաբթի օրվա հանդիպումը կոնգրեսականների հետ Օբամային ոչինչ չտվեց` հանրապետականները դեմոկրատներին առաջարկում են բանակցություններ ժամանակավոր բյուջեի նախագծի վերաբերյալ, բայց Օբաման կտրուկ դեմ է կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը կապել մի քանի տարի առաջ հավանություն ստացած բժշկական ապահովագրության բարենորոգումների հետ:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ